• ՏԻՄ օրենքի վերաբերյալ կոչ-գրությունները արդեն հայտնվում են Վանաձորի շենքերի պատերին (լուսանկարներ)

     Այսօր` ձմռան վերջին օրը Խոսուն Պատեր նախագծի թիմի անդամները մեկնարկեցին նախագիծը և կոչ-գրություններով լցրեցին Վանաձոր քաղաքի Նժդեհի և Վարդանանց փողոցների շենքերի պատերն ու մայթերը:
    Սա Նախագծի թերևս ամենակարևոր մասն է, քանի որ կոչ-գրություններն իրենց մեջ ներառում են ուսուցողական, կրթական մեծ գաղափար և միտված են հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը ՏԻՄ օրենքի և մարդու իրավունքների բնագավառներում:




















    Նախաձեռնությունը հնարավոր է դարձել «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող ՀաՄաՏեղ ծրագրի շրջանականերում՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: 

    Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում: 

    Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:




    «ՄԵՆՔ» Լոռու մարզի երտասարդական ՀԿ
    «Խոսուն Պատեր» նախագիծ