• Մեդիացիան՝ որպես վեճի լուծում



    «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն կազմակերպում է անվճար վեբինար միջանձնային վեճերի և դրանց լուծման տարբերակներից մեկի՝ մեդիացիայի մասին:
    Դասընթացի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել վեճերի, դրանց առաջացման և լուծման տարբերակներին: Մասնակիցները վեբինարի ընթացքում հնարավորություն կստանան գործնական կիրառել մեդիատրի հմտությունները, ինչպես նաև դասընթացի ընթացքում մասնակիցները կարող են կազմակերպել քննարկում՝ թեմայի վերաբերյալ:

    Քննարկվող հարցեր՝
    • Ի՞նչ է վեճը
    • Որո՞նք են լուծման տարբերակները
    • Ի՞նչ է մեդիացիան
    • Ո՞վ է մեդիատրը

    Վեբինարը կվարի «ՄԵՆՔ» ՀԿ անդամ Նարեկ Փիլոյանը, ով 2019 թվականի նոյեմբերին մասնակցել է ReMeDY. Ready to Mediate? Direction:Youth! միջազգային ծրագրին և ուսումնասիրել մեդիացիայի գաղափարը։

    Վեբինարին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ tooyn.am/Oo4E




    Վեբինարը կայանալու է ս.թ. մայիսի 2-ին ժամը՝ 18:30-ին՝ ZOOM հարթակով: 
    Հղումը կուղարկվի գրանցված մասնակիցներին:
    Գրանցման վերջնաժամկետը՝ մայիսի 1-ին, ժամը՝ 15:00


    Ֆեյսբուքյան միջոցառում՝ https://www.facebook.com/events/891968294571963/


    ՄԵՆՔ սիրով սպասում ենք:

    x