• ՀԿ կարողությունների զարգացման դասընթաց crager.am համակարգով աշխատելու համար

    Մարտի 9-ից 10-ը Աղվերանում անցկացվում է «Դասընթաց երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար» խորագրով ծրագիրը:
    Դասընթացին մասնակցում են շուրջ 40 երիտասարդներ, ովքեր ներկայացնում են ՀՀ տարբեր մարզերում գործող  երիտասարդական հասարակական կազմակերպություններ:

    Ծրագրի նպատակն է մարզերի երիտասարդական հասարակական կազմակերպություններին ներկայացնել պետական երիտասարդական քաղաքականությունը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող երիտասարդական միջոցառումներն ու ծրագրերը:

    «Մենք նպատակ ունենք խթանել ՀՀ-ում գործող երիտասարդական ՀԿ-ների գործունեությունն ու զարգացնել դրանց կարողություններն ու հմտությունները,- մեզ հետ զրույցում նշեց «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը եւ հավելեց,- դասընթացի մասնակիցներին ծանոթացնում ենք ծրագիր գրելու հմտություններին, արդյունավետ եւ սահմանված չափանիշներին համապատասխան դրամաշնորհային ծրագրերի հայտերի մշակման եւ ներկայացման ձեւերին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պետական երիտասարդական քաղաքականության շրջանակում գործող առցանց դրամաշնորհային համակարգին (www.cragrer.am)»:

    Հավելենք, որ մասնակիցներին մանրամասն տեղեկատվություն է տրամադրվում նաեւ դրամաշնորհային  ծրագրերի բյուջեների կազմման, նախահաշիվների ձեւի, գնային չափորոշիչների, ժամանակացույցի, ինչպես նաեւ հաշվետվությունների ճիշտ կազմման եւ ներկայացման մասին: Դասընթացի մասնակիցները տեղում կփորձեն ծրագիր գրել, որից հետո կլինի քննարկում, ոլորտի փորձագետները կպատասխանեն նրանց հուզող հարցերին:
    Դասընթացին մասնակցել են նաև «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ անդամները:

    Աղբյուր` erit.am