• ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, 2016թ.


    ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
    2016թ.

    13.01. 2016թ. – «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է որպես իրավաբանական կազմակերպություն:
    06.09. 2016թ. - Լոռու մարզի Կուրթան գյուղի պատանիների ու երիտասարդների հետ կազմակերպվեց քննարկում, որի ընթացքում վեր հանվեցին գյուղի հնարավորություններն ու խնդիրները:
    15-30.09. 2016թ. - «Հանուն խաղաղության» դասընթացների շարք: Դասընթացների նպատակն էր Վանաձոր քաղաքում բնակվող 14-17 տարեկան, թվով 20 պատանիների փոխանցել միջանձնային կոնֆլիկտների խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ:
    23.11. 2016թ. – Լոռու մարզում բնակվող շուրջ 30 երիտասարդներ այցելեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որի ընթացքում քննարկվեց ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 նպատակները:
    30.11. 2016թ. – Վանաձորում բնակվող 13-17 տարեկան, թվով 40 պատանիների համար կազմակերպվել էր մասնագիտական կողմնորոշման թեմայով դասընթաց:


    «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ