• «Սովորելով խաղաղություն․ Խաղաղության ակումբ»

    «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ 2017թ․ հունիս-սեպտեմբեր ամիսներին իրականացնում է «Սովորելով խաղաղություն․ Խաղաղության ակումբ» ծրագիրը։
    Ծրագրի նպատակ
    «Սովորելով խաղաղություն. խաղաղության ակումբ» ծրագրի վերջնանպատակն է ստեղծել մի  ասարակություն, որտեղ կա փոխադարձ հարգանք և հանդուրժողական վերաբերմունք դիմացինի հանդեպ` անկախ նրա ազգային, ռասայական և կրոնական պատկանելությունից, հավատարիմ մնալով «Մարդ արժեքը վեր է ամեն տեսակ արժեքներից» գաղափարին:
    «Սովորելով խաղաղություն. խաղաղության ակումբ» ծրագրի հիմնական նպատակն է 4 ամսյա ժամկետում 15 հանդիպումների (սեմինարներ, քննարկումներ, բանավեճեր, խաղեր և այլն) միջոցով նպաստել վանաձորցի 15-30 տարեկան երիտասարդների գիտելիքների մակարդակի բարձրացմանը և փոխանցել հմտություններ ու գործիքներ, որոնցով կկարողանան ճիշտ նպաստել կոնֆլիկտների կարգավորման գործընթացներին ու ճիշտ դրսևորվել կոնֆլիկտային իրավիճակներում: