Մարտի 17-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում, որը նախաձեռնել էր «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն։ Հանդիպման նպատակն էր Վանաձորում գործող քաղաքացիական հասարակության կառույցներին, համայնքապետարանին և Լոռու մարզպետարանին ներկայացնել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը, քանի որ նպատակ կա 2019 թվականին Վանաձորն առաջադրել որպես երիտասարդական մայրաքաղաքի թեկնածու քաղաք։
Ծրագրի ներկայացման համար ՀԿ-ի հրավերով Վանաձոր էին ժամանել նախարարության երիտասարդության վարչության աշխատակիցները, ովքեր կարևորեցին տեղական իշխանությունների և հասարակական կազմակերպությունների հետաքրքրությունը ծրագրի հանդեպ։ Հանդիպման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր և առաջարկություններ, թվարկվեցին այն կարևոր կետերը, որոնց որպես հայտատու քաղաք պետք է ուշադրություն դարձնել։
«ՄԵՆՔ» ՀԿ-ն իր շնորհակալությունն է հայտնում նրանց, ովքեր այդքան կարևորում են երիտասարդական կյանքի ակտիվացումը Վանաձորում և դրա համար պատրաստ են նախաձեռնել համապատասխան գործողություններ։
Հետագա քայլերի մասին ՄԵՆՔ սիրով կիրազեկենք բոլոր հետաքրքրված քաղաքացիներին։
Հանդիպման մասին պատմող Լոռի ՀԸ-ի պատրաստած տեսանյութը՝
Միջոցառման լուսանկարները՝