Մարտի 8-ին աշխարհի տարբեր երկրներում տոնում են կանանց միջազգային օրը։
Հայաստանի Հանրապետությունում կանանց իրավունքները ամրագրված են ՀՀ գերագույն իրավական փաստաթղթում՝ Սահմանադրությունում։
Սահամանադրության 30-րդ հոդվածը սահմանում է կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը։
Կանայք եւ տղամարդիկ իրավահավասար են: ՀՀ Սահմանադրություն, Հոդված 30
Իսկ ահա Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից սահմանված «Կայուն զարգացման նպատակներ»-ից 5-րդը միտված է կանանց և աղջիկների զորացմանն ու իրավահավասար հասարակություն ձևավորելուն։
Հասնել գենդերային հավասարության եվ զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին։ ՄԱԿ-ի Կայուն զարգացման 5-րդ նպատակ
Մենք ձգտում ենք ունենալ այնպիսի հասարակություն, որտեղ դուք կլինեք պաշտպանված ու սիրված, առանց խտրականության ենթարկվելու ու իրավահավասար։
«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն սիրով շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկների տոնը։