Վահե Խաչիկյանը 2011 թվականից զբաղվում է երիտասրադական աշխատանքով։ Նա վերապատրաստվել է տեղական և միջազգային մի շարք ծրագրերում ու զարգացրել է իր՝ որպես երիտասարդական աշխատողի ունակությունները։
2016 թվականին նախաձեռնել և հիմնադրել է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն նպատակ ունենալով աջակցել Լոռու մարզի երիտասարդներին զարգացնելու իրենց կարողություններն ու ստեղծել նրանց համար հնարավորություններ ինքնադրսևորման և ինքնահաստատման համար։