Մայիսի 2-ին տեղի ունեցավ #ՄԵՆՔ-ի առաջին վեբինարը (թեման՝ Մեդիացիան՝ որպես վեճի լուծում), որը վարեց«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի անդամ Նարեկ Փիլոյանը:
✅Մասնակիցները ծանոթացան վեճերի, դրանց լուծման տարբերակների, այլընտրանքային վեճի լուծման մեթոդներին և վերջինիս տեսակներից մեկի՝ մեդիացիայի մասին:
✅Ծանոթացան նաև մեդիացիայի գործընթացին և մեդիատորի գործառույթներին:
💭Մասնակիցներին հնարավորություն տրվեց կազմակերպել քննարկում և բանավեճ: