• ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ


    Վերջին 3 տասնամյակների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում հասարակական և համայնքային բարելավման հարցերում շատ մեծ խթան է հանդիսանում երիտասարդական աշխատանքը: Հայաստանի անկախացումից հետո հասարակական երիտասարդական մի շարք կազմակերպություններ սկսել են իրականացնել երիտասարդական աշխատանք: Այսօր ՀՀ-ում երիտասարդական աշխատանքի ինստիտուցիոնալ կայացմանը խոչընդոտում են մի շարք խնդիրներ, ինչպիսիք են. - Հասարակության շրջանում երիտասարդական աշխատանքի վերաբերյալ իրազեկության պակասը, ինչի արդյունքում թերագնահատվում է երիտասարդական աշխատանքի ողջ պոտենցիալը, - Երիտասարդական աշխատանքի վերաբերյալ մեթոդաբանական և կրթական նյութերի ու ծրագրերի բացակայությունը և որպես հետևանք`երիտասարդական աշխատանքի ճանաչելիության բացակայությունը, - Երիտասարդական աշխատանքի խթանման պետական հայեցակարգի կամ ոլորտի ուղորդված զարգացման որևէ ծրագրի բացակայությունը, - Տեղեկատվություն պակաս – շատ երիտասարդներ այսօր ունեն մի շարք կարիքներ (որակյալ ժամանց, ուսուցողական հնարավորություններ, սոցիալական նշանակության խնդիրներ), որոնց շուրջ տարբեր տեսակի միջոցառումներ արդեն գոյություն ունեն, սակայն երիտասարդները հաճախ պարզապես պատկերացում չունեն դրանց մասնակցելու հնարավորությունների մասին, • - Երիտասադական աշխատանքի հասանելիություն – երիատասարդական ոլորտում աշխատող կառույցների մեծ մասը չի աշխատում երիտասարդների խոցելի խմբերի հետ (գյուղական համայնքի երիտասարդություն, օրենքի հետ խնդիրներ ունեցող երիտասարդներ, հաշմանդամներ, փախստականներ):



    Ուսումնասիրությունը կարող ես գտնել այստեղ