• Կամավորների միջազգային օրվա առթիվ «ՄԵՆՔ» ՀԿ-ի կամավորի հարցազրույցը


    Կամավորների միջազգային օրը նշվում է դեկտեմբերի 5-ին: Տոնի լրիվ անունը՝ Կամավորների միջազգային օր՝ հանուն տնտեսական և սոցիալական զարգացման է, որը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից և 1985 թ.-ից հանդիսանում է միջազգայնորեն հիշատակելի օր։ Կամավորական կազմակերպություններին և կամավորներին հնարավորություններ է առաջարկում, որպեսզի նրանք տեսանելի դարձնեն տեղական, ազգային, միջազգային մակարդակներում կատարած իրենց ներդրումը։

    Օրվա առթիվ «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կամավոր Արևիկ Եղիազարյանը հարցազրույց է տվել «Լոռի» հեռուստաընկերությանը: