• Մարտի 8-ի շնորհավորանքը և սելեկտիվ աբորտը

    Այսօր ամբողջ աշխարհը նշում է կանանց միջազգային օրը` մարտի 8-ը:
    Տոնի առթիվ հնչող շնորհավորանքները, բարի ու ջերմ խոսքերը իհարկե տեղին են:
    «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն ևս միանում է բոլոր շնորհավորանքներին, մաղթելով իգական սեռի ներկայացուցիչներին սեր ամբողջ կյանքի և բոլոր գործերի ընթացքում, կյանք, որը զերծ կլինի բռնությունից ու խտրական վերաբերմունքից:
    #ՄԵՆՔ մտահոգ լինելով հասարակությունում առկա խնդիրներով ցանկանում ենք այսօր բոլորիս ուշադրությունը հրավիրել հայաստանյան իրականությունում առկա մի խնդրի վրա` սեռով պայմանավորված հղիության ընդհատումների:
    Ըստ Առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի Հայաստանում կատարվում է 7-8 հազար հղիության արհեստական ընդհատում:
    Հուսով ենք, որ մեր հասարակության ուշադրությունն ու սիրո դրսևորումը իգական սեռի ներկայացուցիչների հանդեպ չի սահմանափակվի միայն մարտի 8-ին շնորհավորական խոսքեր հղելով: Թող որ սիրո ու հարգանքի արժանանան նաև մեր դեռ չծնված իգական սեռի պտուղները:
    Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Կանանց միջազգային օրը:


    «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ