• «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ



    «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության առաքելությունն է Հայաստանում ձևավորել մի հասարակություն, որտեղ երիտասարդները կունենան հավասար հնարավորություններով իրենց տրված բոլոր իրավունքները լիարժեք իրացնելու համար:


    «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության գործունեության նպատակներն ու խնդիրներն են.
    • Նպաստել երիտասարադների ներգրավվածության բարձրացմանը որոշումների կայացման գործընթացներում,
    • Նպաստել քաղաքացիական հասարակության ձևավորմանը, զարգացմանն ու կայացմանը,
    • Նպաստել խոցելի տարբեր խմբերի խնդիրների լուծմանը,
    • Նպաստել հանրապետության կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին, գիտական ու կրթական մակարդակի զարգացմանը,
    • Նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը,
    • Նպաստել երիտասարդների սպորտային կյանքում ներգրավմանը,
    • Նպաստել երիտասարդության շրջանում պատմամշակութային արժեքների նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը,
    • Նպաստել առողջապահական խնդիրների լուծմանը,
    • Նպաստել հատկապես գյուղական համայնքների զարգացմանը: