• «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

    1. ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ 
    1.1. «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը (այսուհետև` Կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա օրենքով սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, մշակութային և նմանատիպ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով: 
    1.2. Կազմակերպությունը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենքների, իրավական այլ նորմատիվ ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:
    1.3. Կազմակերպության գործունեության սկզբունքներն են` օրինականությունը, կամավորությունը, իրավահավասարությունը, ինքնակառավարումը և հրապարակայնությունը, խոսքի, կարծիքի արտահայտման ազատությունը, համագործակցությունը և փոխօգնությունը և այլն:
    1.4. Կազմակերպությունը կարող է անդամակցել միջազգային համապատասխան կազմակերպությունների, ունենալ միջազգային կապեր, կնքել համաձայնագրեր, պայմանագրեր միջազգային և օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպությունների հետ:
    1.5. Կազմակերպությունը նաև կարող է համագործակցել առևտրային և ոչ առևտրային այլ կազմակերպությունների հետ:
    1.6. Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, խնդիրները, նպատակները և գործունեության ձևերը` օրենսդրության և իր կանոնադրության համաձայն:
    1.7. Կազմակերպությունն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում պետական գրանցման պահից:
    1.8. Կազմակերպության անվանումն է.
    Ø Հայերեն`«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպություն, կրճատ` « ՄԵՆՔ» ՀԿ 
    Ø Ռուսերենով լրիվ՝ "Мы" Молодежная Неправительственная Организация Лорийской области, կրճատ`"Мы" НПО
    Ø Անգլերենով լրիվ՝ "We" Youth Non-governmental Organization of Lori Region, կրճատ`  "We" NGO


    Կազմակերպության հաստատված կանոնադրության 
    PDF ֆայլը կարող եք գտնել այստեղ: